ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Ոչ թե՝ ներողություն, այլ՝ հրաժարական

Ոչ թե՝ ներողություն, այլ՝ հրաժարական
23.03.2026 | 14:44

Նորմալ` իրական ժողովրդավարական պետությունում, քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե գրառումներ ու լայվեր, այլ միայն մեկ բան` հրաժարական ու քաղաքական գործունեության դադարեցում:

Դա չկա, ուրեմն ներողությունը չունի քաղաքական արժեք:

Ի դեպ, ներողություն պետք է խնդրել ոչ թե մեկ մարդուց, այլ բոլոր հայերից իրենց երազանքն ու նվիրական հայրենիքը` Արցախը հանձնելու ու, որ ավելի վատ է, շարունակաբար այն ուրանալու համար:

Իսկ ուրացումը նույնիսկ ներողության մեջ է: Դրա վառ ապացույցներից է, որ նույնիսկ «Արցախ» բառը դե-ֆակտո կառավարող խմբավորումը չի օգտագործում արդեն մի քանի տարի է: Իսկ պատահաբար «Արցախ» ասելու համար ներողություն խնդրում, բայց՝ ոչ մեզանից:

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 3618

Մեկնաբանություններ